ՆԱՏՕ-ն հայտարարել է Բելառուսում ռուսաստանյան զորքերի աննախադեպ կուտակումների մասին

426

ՆԱՏՕ-ում լուրջ անհանգստություն են հայտնել Բելառուսում ռուսաստանյան ուժերի տեղակայման կապակցությամբ, ինչն անվանել են խոշորագույնը վերջին տասնամյակների ընթացքում։

«Վերջին օրերին մենք նկատում ենք ռուսաստանյան զինված ուժերի զգալի տեղաշարժ Բելառուսում։ Դա ռուսաստանյան զորքերի ամենախոշոր տեղակայումն է սառը պատերազմի ժամանակներից ի վեր»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Սթոլթենբերգի ունեցած տվյալներով՝ Բելառուս է ուղարկվել 30 հազար զինծառայող, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժեր, նաև կործանիչներ՝ Սու-35, «Իսկանդեր» հրթիռներ, C-400 ԶՀՀ։

«ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին լիցքաթափելու կոչ անել։ Մենք, նախկինի պես, պատրաստ ենք համակողմանի բանակցությունների»,- հավաստիացրել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանը զորքերի տեղակայումը բացատրում է Միութենական պետության արձագանքման ուժերն ստուգելու անհրաժեշտությամբ։

Փոխանցում է BBC—ն։

Նախորդ հոդվածըԲելառուսի ԱԳՆ-ն մեղադրում է Ուկրաինային
Հաջորդ հոդվածըՊրոտասևիչը մտադիր է դատական հայց ներկայացնել Ryanair-ին