‘ՆԱՏՕ-ն և Ճապոնիան կողմ են ԿԺԴՀ-ի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելուն’

2205

ԿԺԴՀ հրթիռա-միջուկային ծրագիրն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, և Փհենյանի նկատմամբ հարկավոր է առավելագույն ճնշումը գործադրել:

 Այսպիսի ընդհանուր կարծիքի են հանգել Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Տոկիոյում երկուշաբթի կայացած հանդիպման ընթացքում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ճապոնիան, դաշինքի կազմի մեջ չմտնող պետությունների շարքում՝ մյուսներից ամենաերկարն է գործընկերային հարաբերություններ պահպանում կազմակերպության հետ: «Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ գործընկերների հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի գլոբալ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը, ահաբեկչությունը և կիբեռսպառնալիքները»,- նշել են գերատեսչության մամլո ծառայությունում:

Փոխանցում է tass.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Թրամփի ասիական շրջայցըը «կհսկեն» ԱՄՆ երեք ավիակիրներ’
Հաջորդ հոդվածը‘Դուտերտեն կոչ է արել, որ «որևէ մեկը» Կիմ Չեն Ինին համոզի գնալ բանակցությունների’