Նեբենզյան «ցնցված է ամերիկացիների ցինիզմից»

364

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Աֆղանստանի վերաբերյալ Անվտանգության նիստում ամերիկացի գործընկերոջը՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ է արել վերադարձնել աֆղանացի ժողովրդից գողացված փողերը, այլ ոչ թե ուրիշներին ստիպել փակել  հաշիվը։

Թոմաս-Գրինֆիլդը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Ռուսաստանը Աֆղանստանի վերականգնման ֆինանսավորման մեջ քիչ ավանդ է ներդնում։

«Մեր ամերիկացի գործընկերների ծավալուն դատողություններից կարելի է Ռուսաստանին և Չինաստանին ուղղված կոչ որսալ՝ քսակը բացեք Աֆղանստանը վերականգնելու համար,- ասել է Նեբենզյան։— Իբր՝ ամեն ինչի համար միայն ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն են վճարում, իսկ Ռուսաստանն ու Չինաստանն ընդամենը օդ են տատանում։  Նման հայտարարությունների ցինիզմն ուղղակի ցնցող է։ Մեզ կոչ են անում վճարել մի երկրի վերականգնման համար, որի տնտեսությունը, ըստ էության, ոչնչացվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քսանամյա օկուպացիայի ընթացքում,- նշել է դիվանագետը ու շարունակել։- Ոչ, պարոնայք նախկին գործընկերներ, սեփական սխալների համար հենց դուք պիտի վճարեք։ Իսկ որպես սկիզբ՝ պետք է աֆղանացի ժողովրդին  վերադարձնեք նրանից գողացված փողերը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըGrand Chess Tour. Արոնյանը բարելավեց մրցաշարային վիճակը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի բիզնեսը փորձում է Թուրքիայով վերադառնալ ՌԴ