‘Նեթանյահուն համաձայնել է պաղեստինյան պետության ստեղծմանը’

888

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայն է Պաղեստին պետության ստեղծմանը, և կոչ է արել պաղեստինյան կողմին՝ վերսկասել բանակցությունները:

«Ես հավատարիմ եմ մնում այն գաղափարին, որ երկարատև խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը երկու պետություն և երկու ժողովուրդ կոնցեպցիան է՝ ապառազմականացված պաղեստինյան պետության, որը կճանաչի հրեական Իսրայել պետությունը»,-հայտարարել է Նեթանյահուն լրագրողներին՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպումից հետո:

Իսրայելի վարչապետը նշել է. «Իմ կարծիքով՝ առաջ գնալու միակ ճանապարհը ուղիղ բանակցություններն են: Ցավոք՝ պաղեստինյան իշխանությունները դուրս են եկել բանակցային գործընթացից»:

Նեթանյահուն խնդրանքով դիմել է Գերմանիայի արտգործնախարարին. «Ասացեք պաղեստինցիներին, որ նրանք դադարեցնեն Իսրայելի անօրինականացումը: Ասացեք նրանց, որ հարկավոր է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Ասացեք, որ նրանք պետք է բանակցեն առանց նախապայմանների»: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը մեկնաբանել է Սաակաշվիլիի նշանակումը Օդեսայի նահանգապետի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում դժգոհ են «սև ցուցակի» հրապարակումից’