‘Նեյմարի` գովազդից ստացած հասույթի 85 տոկոսը նրա ծնողներինն է’

1206

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծնողները ստանում են ֆուտբոլիստի՝ գովազդներից ստացած հասույթի 85 տոկոսը, տեղեկացնում է Folha de Sao Paulo-ն:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին գովազդներում նկարահանվելու շնորհիվ ստացել է 20 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, նա չի կառավարում 13 հովանավորներից ստացած գումարները: Ստացված հասույթի 85 տոկոսը ստանում է NR Sport ընկերությունը, որը ղեկավարում է Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանթոսը:

Այդ ընկերության հետ կապ ունի նաեւ Նեյմարի մայրը, իսկ ֆուտբոլիստը ստանում է 15 տոկոսը: Եկամուտները բաժանելու վերաբերյալ այդպիսի որոշում նրա ծնողները կայացրել են 2006 թվականին, երբ ֆուտբոլիստը 14 տարեկան էր:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկիչ երեխաներ. հավատարմության երդում ԻՊ-ին’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 28-ին՝ ԱԺ արտահերթ նիստ’