‘Նեյմար. «1998 թվականին Բրազիլիայի հավաքականի պարտության տխրությունն ընդամենը մի քանի րոպե տևեց»’

427

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղից առաջ հիշել է Աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակիչն այս հավաքականների միջև: Այդ ժամանակ ֆրանսիացիները 3-0 հաշվով հաղթանակ տարան:

«Ես սիրում եմ այսպիսի հանդիպումները` երկու հիանալի հավաքականներ, լեփ-լեցուն մարզադաշտ, խաղում ես տանից հեռու … ես հիշում եմ 1998 թվականի աշխարհի առաջնությունը, հիշում եմ բաց թողած երեք գոլերը: Այդ խաղի ավարտից հետո ամբողջ տուն շատ մռայլ էր: Բայց այդ տխրությունն ընդամենը մի քանի րոպե տևեց. դրանից հետո ես նորից գնացի ընկերներիս հետ ֆուտբոլ խաղալու»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում EFE-ն:

Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն մարտի 26-ին Սեն-Դենիում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ նոր փորձանք կբերի գլխներիս Սերժ Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցինեը դատախազին հաղորդում կներկայացնեն Կառավարության հանցավոր գործունեության մասին’