‘Նիկշա Բավցևիչը հրապարակել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմը’

1111

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4.Ալլին Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
5. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
6. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան – «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան – «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ»
11. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
12. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
13. Սերգեյ Պոլուխին – «Բարս», Ռուսաստան
14. Տերրի Սմիթ – ՀՏՎ, Ֆրանսիա
15. Ստիվեն Էնոք – «Լուիսվիլ» ԱՄՆ
16. Արման Հակոբյան – «Արթիկ»
17.Գեորգի Շախնազարով – «Գորնի» Ռուսաստան
18. Նիկիտա Զախարով – «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Ռայան Բոթրայթը խնդրել է իրեն չհրավիրել ազգային հավաքական, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ակումբի ելույթների վրա:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Նախորդ հոդվածը‘BBC-ի վերլուծաբան. «Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-էմերիկ Օբամեյանգը համաձայնեցրել են իրենց հետագա քայլերը»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’