‘Նիքի Հեյլի. ԿԺԴՀ-ն պատերազմի առիթ է փնտրում’

1993

Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել ամենակոշտ միջոցները ձեռք առնել ԿԺԴՀ-ի հանդեպ: Նրա խոսքով՝ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինն իր գործողություններով ապացուցում է, որ ձգտում է պատերազմ հրահրել:

«Քանի դեռ ուշ չէ, մենք պետք է գործի դնենք մեր տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական միջոցները»,- հայտարարել է նա Նյու Յորքում Անվտանգության խորհրդի նիստում:

Հեյլին նաև նախազգուշացրել է Փհենյանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրներին, որ նրանք իրենց գործողություններով նպաստում են վարչակարգի միջուկային հավակնություններին:

Հեյլին խոստացել է հրապարակել ԱՄՆ-ի պատրաստած՝ Անվտանգության խորհրդի նոր բանաձևը, որի քվեարկությունն անցկացվելու է հաջորդ երկուշաբթի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞վ է «Ռեալը» գերազանցում «Բարսելոնային»’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում’