«Նյուքասլը» դիտարկում է դե Խեային ձեռք բերելու տարբերակը

164

«Նյուքասլը» դիտարկում է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

33-ամյա Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում է նրանից հետո, երբ նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի կազմում նա խաղում էր 2011 թվականից, ավարտվեց 2023 թվականի հունիսին։

«Նյուքասլին» փոխարինող է պետք Նիկ Փոուփին, որը, ինչպես սպասվում է, ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի չորսից հինգ ամիս: «Նյուքասլում» Փոութին փոխարինողներն են Մարտին Դուբրավկան, Լորիս Կարիուսը և Մարկ Գիլեսփին, սակայն «կաչաղակների» հիերարխիայում կասկածներ կան, թե արդյոք նրանք կարող են համարժեքորեն փոխարինել Փոուփին:

Նախորդ հոդվածը«Ինտերի» ամենաթերագնահատված ֆուտբոլիստը
Հաջորդ հոդվածըԲելինգհեմ. Ուրախ եմ միանալ այս մրցանակի դափնեկիրների ցուցակին