‘Նյու Յորքի երկնաքերի 69—րդ հարկից կարողացել են իջեցնել ապակի լվացողներին’

911

Հրշեջները կարողացել են փրկել ապակի լվացողներին, երբ շինարարական հարթակը թեքվել է ու վտանգավոր դիրք գրավել Նյու Յորքի «Առևտրի համաշխարհային կենտրոն-1» երկնաքերի 69-րդ հարկում: Հրշեջները շենքի ներսից կոտրել են ապակին ու երկու աշխատողներին, որոնք բարձրության վրա աշխատելու մեծ փորձ ունեին, պատուհանից քաշել են ներս:

Երկնաքերի աշխատակազմից հայտարարել են, որ շինարարական հարթակը, հավանաբար, մեխանիկական անսարքություն է ունեցել:

«Առևտրի համաշխարհային կենտրոն-1»-ը Առևտրի համաշխարհային նոր կենտրոնի համալիրի գլխավոր մասնաշենքն է, որը կառուցվում է Մանհեթենում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո: Դա ԱՄՆ-ում ամենաբարձր շենքն է, նրա բարձրությունը 540 մետր է: 3,8 մլրդ դոլար արժողությամբ երկնաքերի շինարարությունը տևել է ութ տարի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը հանդիպել է ամենացածրահասակի հետ’