‘Նյու Յորքում կսկսվի երեք հարավամերիկացի ֆուտբոլային պաշտոնյաների դատավարությունը’

1656

Նյու Յորքում սկսվում են դատական լսումները, որոնց ընթացքում մեղադրյալների աթոռներին կհայտնվեն երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Հարավային Ամերիկայից. Բրազիլական կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ժոզե Մարիա Մարինը, ինչպես նաև Մանուել Բուրգան և Խուան Անխել Նապուտը։ Բոլոր երեք պաշտոնյաները մեղադրվում են խարդախության և կոռուպցիայի մեջ։

ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով ընդհանուր առմամբ 42 կասկածյալ է եղել։ Նրանցից 24-ն ընդունել են իրենց մեղքը և սկսել են համագործակցել հետաքննության հետ։ Սակայն վերոհիշյալ երեք պաշտոնյաները հրաժարվել են ընդունել իրենց մասնակցությունը կոռուպցիոն գործերում։ Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

 

Նախորդ հոդվածը‘«Բավարիա» է վերադարձել 75-ամյա բժիշկ Մյուլլեր-Վոլֆարտը’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’