Նյու Յորքում ձերբակալել են նախագահ Օբամայի նախկին խորհրդականին

243

Նյու Յորքի ոստիկանությունը ձեբակալել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում Հարավային Ասիայի  գործերով տնօրենի նախկին պաշտոնակատար Սթյուարտ Սելդովիցին՝ նրա հակապաղեստինյան հայտարարությունների համար։

Այդ մասին հաղորդել է  New York Post թերթը։

Համացանցում  ավելի վաղ մի շարք տեսագրություններ են հայտնվել, որոնցում Սլեդովիցը Նյու Յորքի մի վաճառականի հասցեին հակապաղեստինյան արտահայտություններ է թույլ տվել, դրանցից մեկում նրան անվանել է ահաբեկիչ։

Ինչպես թերթին պատմել է վաճառականը, ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակիցը մի քանի անգամ եկել է իր կրպակը և վիրավորել է իրեն։

«Մենք ուզում ենք նրան դատի տալ հետապնդման և ատելություն հրահրելու համար,- կրպակի սեփականատեր Իսլամ Մուստաֆայի խոսքն է մեջբերում թերթը։- Ես կարծում եմ, որ դա ատելություն հրահրել է, այլ ոչ թե խոսքի ազատություն»։

Սլեդովիցին ծանրացնող հանգամանքներում ոտնձգության, ատելության հողի վրա հետապնդման, ինչպես նաև վախեցնելու նպատակով հետապնդման մեղադրանքներ են ներկայացվել։ Դրանցից յուրաքանչյուրի համար մինչև մեկ տարվա ազատազրկում է նախատեսված։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Իրանի ԱԳՆ ղեկավարը Լիբանանում հանդիպել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի հետ
Հաջորդ հոդվածըԵրևանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը