‘Նոյեր. ««Ոսկե գնդակ»-ի 3 գլխավոր հավակնորդների թվում լինելը հիանալի է»’

980

Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կատակել է, երբ իրեն խնդրել են մեկնաբանել այն փաստը, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բազմաթիվ փորձագետների կարծիքով ավելի մեծ հնարավորություններ ունեն նվաճելու «Ոսկե գնդակ»-ը, քան ինքը՝ դարպասապահը:

«Նրանք ավելի շատ գոլեր են հեղինակել, քան ես»,- կատակել է Նոյերը: «Երկուսն էլ արժանի են լինել «Ոսկե գնդակ»-ի 3 գլխավոր հավակնորդների ցուցակում, քանի որ իրենց թիմերի առանցքային խաղացողներն են: Բոլորը փորձում են կանգնեցնել նրանց, բայց դա գրեթե չի հաջողվում:

Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ասել, որ «Ոսկե գնդակ»-ի 3 գլխավոր հավակնորդների թվում լինելը հիանալի է: Ես շատ ուրախ եմ. սա յուրահատուկ պահ է դարպասապահի համար: Անսահման հպարտ եմ»,- Նոյերի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Նախորդ հոդվածը‘Գյոտցեի խաղակոշիկը վաճառվել է 2 միլիոն եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է հայտնի գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը’