‘Նոր նախարարության ծախսերը բյուջեում ներառված չեն’

1169

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թվականին Հայաստանում երկու նոր նախարարություն կստեղծվի: Այդ մասին նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հաղորդել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, նախարարություններից մեկը կստեղծվի Տարածքային կառավարման նախարարությունն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ միավորվման ճանապարհով և կոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Կստեղծվի նաև միանգամայն նոր գերատեսչություն`  Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն, ասել է վարչապետը:

Ուշագրավ է, որ Հայաստանի 2015  թվականի բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ նոր նախարարության ստեղծման մասին ոչինչ չի ասվել, և չեն ներկայացվել այն պահելու բյուջետային ծախսերը:

Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ասել է, թե իբր այդ հարցն իր հետ չի քննարկվել, և ինքը տեղեկություն չունի: «Եթե հանձնարարեն, ապա կղեկավարեմ, եթե ոչ, ուրեմն` ոչ», — ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ձերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Բյուրոկրատական ապարատը լավ է կերակրվում’