‘Նոր Ռոնալդուն ֆուտբոլային ակումբների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)’

1098

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Բենֆիկայի» 17-ամյա կիսապաշտպան Գոնսալո Գուեդեսի տրանսֆերը:

Գուեդեսը, ում անվանում են նոր Քրիստիանո Ռոնալդու, հայտնվել է նաև «Բավարիայի», «Պարի Սեն Ժերմենի» և «Ռեալի» ուշադրության կենտրոնում, սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է առաջ անցնել այս ակումբներից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ըստ տեղեկատվության` «Բենֆիկան» ցանկանում է երկարաձգել տաղանդավոր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, իսկ եթե վերջինս նման ցանկություն չունենա, ապա պորտուգալական ակումբը պատրաստ կլինի նրան վաճառել ոչ պակաս, քան 50 մլն եվրոյով:

Գոնսալո Գուեդեսը «Բենֆիկայի» սան է և այժմ հանդես է գալիս ակումբի երկրորդ թիմում, որի կազմում մասնակցել է 13 խաղի, խփել է 3 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցնում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կհիշի պատերազմներում զոհվածներին’
Հաջորդ հոդվածը‘Ruhr Nachrichten. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը’