‘Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոգևորում է իր սիրելի թիմին՝ «Ռեալ»-ին (տեսանյութ)’

848

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի` «Ռեալ»-«Սելտա» հանդիպման առաջին հարվածը կատարել է Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և իր ներկայությամբ ոգևորել սիրելի թիմին:

Նորվեգացի գրոսմայստերը, ով բազմիցս նշել է, որ մանկուց երկրպագում է մադրիդյան թիմին, առաջին հարվածը կատարելու հրավերը ստացել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս, երբ Կարլսենն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթեց Վիշվանաթան Անանդին, Ֆլորենտինո Պերեսը նրան հրավիրել էր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ: 2013 թվականի նոյեմբերի 30-ին շախմատիստը կատարեց «Ռեալ»-«Վալյադոլիդ» (4:0) հանդիպման առաջին հարվածը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն» 1-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա» տոնեց հերթական հաղթանակը (տեսանյութ)’