Շախմատի Հայաստանի հավաքականը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

168

Շախմատի Հայաստանի հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։

Չեռնոգորիայում կայացած Եվրոպայի առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: 

Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։

Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին ու 13 միավորով գրավեց երրորդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց 15 միավոր հավաքած Սերբիայի հավաքականը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Գերմանիայի հավաքականը։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի թիմերը խաղացին ոչ ոքի
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Իտալիան դուրս եկավ եզրափակիչ փուլ, Անգլիան չհաղթեց Հյուս․ Մակեդոնիային