‘Շախտյորի» 8-րդ չեմպիոնական տիտղոսն ու Մխիթարյանի 100-րդ խաղը’

1019

Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում առաջատարների` «Շախտյորի» եւ «Մետալիստի» միջեւ հանդիպումը Դոնեցկում ավարտվեց 1:1 հաշվով, ինչի շնորհիվ «հանքափորները» արդեն անհասանելի դարձան մրցակիցների համար եւ ժամկետից շուտ չորրորդ անգամ անընդմեջ հռչակվեցին Ուկրաինայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, սա Ուկրաինայի առաջնություններում «Շախտյորի» 8-րդ տիտղոսն էր:

Միայն հաղթանակի դեպքում «Մետալիստը» դեռ մաթեմատիկորեն կարող էր հասնել «Շախտյորին» եւ մոտ էր դրան: Բավական լարված եւ գոլային պահերով հարուստ այս խաղում «Մետալիստը» 1:0 հաշվով առջեում էր մինչեւ 84-րդ րոպեն, երբ Իլսինյոն հավասարեցրեց հաշիվը եւ հանդիպումն ավարտվեց 1:1:

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, բայց բաղձալի` 23-րդ գնդակն առայժմ չի կարողանում խփել, որպեսզի դառնա Ուկրաինայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու` մեկ մրցաշրջանում:

Փոխարենը Մխիթարյանը «Շախտյորի» կազմում անցկացրեց իր 100-րդ խաղը. 68-ը` Ուկրաինայի առաջնությունում, 21-ը` եվրագավաթներում, 9-ը` Ուկրաինայի Գավաթում, 2-ը:

«Շախտյորն» վաստակել է 73 միավոր եւ 15 միավորով գերազանցում է «Մետալիստին»  եւ Կիեւի «Դինամոյին»:

Ուկրաինայի առաջնություն. 26-րդ տուր 

«Շախտյոր» — «Մետալիստ»՝ 1:1

Իլսինյո, 84 –Դեւիչ, 39

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցները գործադուլ են անում’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ’