‘Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց’

819

Այսօր՝ մոտ երկու ժամ առաջ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է գտնվում է հացադուլի մեջ, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին հաղորդում է Արմինֆո գործակալությունը և հավելում, որ Հարությունյանը այնուամենայնիվ չի դադարեցրել հացադուլը: Նրա առողջական վիճակի մասին այս պահի դրությամբ ոչ մի տեղեկատվություն մեզ ստանալ չհաջողվեց:

Նշենք նաև, որ երկու օր առաջ Հարությունյանին էր այցելել իրավապաշտպան Արթուր Սաքունցը և արձանագրել էր, որ Հարությունյանի մոտ առկա է արյան ճնշման անկում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը կամերային երաժշտության տանը’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Լկտիներին պետք է պատժել’