‘«Շանթ Հարությունյանի գործով» դատապարտյալներից մեկն ազատ է արձակվել. Նրա պատժի ժամկետը լրացել է’

991

Քաղբանտարկյալներ «Շանթ Հարությունյանի և ընկերների գործով» դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել: Նրա պաշտպան Արա Զաքարյանը հայտնել է, որ Տիգրան Պետրոսյանը ազատ է արձակվել, քանի որնրան նշանակված պատժի ժամկետը լրացել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ Տիգրան Պետրոսյանը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը համարվել էր 2013 թ. նոյեմբերի 5-ը:

Նշենք նաև, որ Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թ. նոյեմբերի 5-ին նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 3-րդ մաս, 1, 2 կետ):

Տիգրան Պետրոսյանը լրագրող է, լրագրությամբ զբաղվում է 2007 թվականից, համագործակցում է հայկական մի քանի լրատվամիջոցների հետ:

Նախորդ հոդվածը‘Օբաման կորցրեց սենատը. Հանրապետականները մեծամասնություն են ձևավորել’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի որդին դժբախտ պատահարի զոհ է դարձել’