‘Շիրակը հայտարարություն է տարածել միջադեպի առիթով’

1861

Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման միջադեպի առիթով:

«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» — «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը:

Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել է 0:1 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Տհաճ միջադեպ Գյումրիում. «Շիրակի» երկրպագուները հայհոյել են Աբրահամ Խաշմանյանին՝ մի քանի հարված հասցնելով նրան’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլայի քրոջը հեռացրել են դեսպանի պաշտոնից’