‘«Շիրակը» հրաժարվել է մասնակցել Եվրոպայի լիգային’

1661

Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը հայտնել է, որ ակումբը դուրս է եկել Հայաստանի առաջնությունից, ինչպես նաև հրաժարվել է մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։

««Շիրակը» Հայաստանի առաջնություն կվերադառնա միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականից հետո։ Մեր ֆուտբոլիստներին կօգնենք նոր ակումբներ գտնել, թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում։

Մենք հրաժարվել ենք Եվրոպայի լիգային մասնակցելուց, հրաժարվել ենք նաև ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրվող գումարից, որն ակումբը ստանում է եվրագավաթներին մասնակցելու համար»,- նշել է Սահակյանը։

«Շիրակի» հրաժարվելու դեպքում Եվրոպայի լիգային, «Բանանցի» և «Գանձասար-Կապանի» հետ միասին, կմասնակցի Երևանի «Փյունիկը»։ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի կանոնադրության համաձայն, պայմանավորված խաղ կազմակերպելու համար, «Շիրակից» հանվել էր 12 միավոր։ Գյումրին ներկայացնող ակումբը չէր համաձայնել այդ որոշման հետ և այն բողոքարկել էր։

 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանն այցելել է Հայաստանի հավաքականի ճամբար ‘
Հաջորդ հոդվածը‘Աննախադեպ ու սպասված իրադարձություն Արցախում. «ՂՏ»-ի մենաշնորհը կվերանա’