‘Շիրակի մարզի վթարից տուժածներից 6-ը՝ հիվանդանոցում են’

1076

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Մյուս հինգ տուժածի մասին. 14-ամյա պատանին, հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն: Պատահարի հետևանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:

Նախորդ հոդվածը‘Ապարան-Երևան խմելու ջրատարի վրա 4 ՀԷԿ է գործում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. 1990թ. ինչո՞ւ էր իշխանությունը ջանում հետաձգել ընտրությունները’