‘Շվեյցարական Բազելում ԵԱՀԿ հակառակորդների ցույցն ավարտվել է անկարգություններով’

937

Ուրբաթ օրը, ուշ երեկոյան, շվեյցարական Բազելի ոստիկանությունը, անկարգությունները կանխելու համար, ռետինե փամփուշտներ ու արցունքնաբեր գազ է կիրառել ԵԱՀԿ-ի հակառակորդների ցույցի նկատմամբ:

Ոստիկանության և հիմնականում երիտասարդ ցուցարարների միջև բախումներն սկսվել են Կլարապլատց հրապարակում՝ կոնգրես-կենտրոնից ոչ հեռու, որտեղ մի քանի ժամ առաջ ավարտվել էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի ամենամյա նիստը՝ 72 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Անկարգությունները շարունակվել են ավելի քան երկու ժամ՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով երթևեկության համար: Բողոքի ակցիային, որն սկզբում խաղաղ բնույթ էր կրում, մասնակցել  է մոտավորապես 500 մարդ: Բախումներն սկսվել են թույլատրված երթն ավարտելուց հետո: Ցուցարարներն սկսել են ճայթռուկներ, ծխագլանիկներ, շշեր ու այլ իրեր նետել իրավապահների ուղղությամբ, ինչին ոստիկանությունը պատասխանել է ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով: Ձերբակալվել է 18 մարդ, որոնք բոլորը շաբաթ առավոտյան ազատ են արձակվել: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ Անխել Դի Մարիա. «Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է Չեմպիոնների լիգայում խաղալ, և այս ակումբը պետք է լինի մրցաշարում»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել ‘