‘Շվեյցարական դատախազությունը հարցաքննել է Նասեր Ալ-Խելաիֆիին’

2777

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ԱլԽելաիֆին պատմել է Շվեյցարիա այցի մասին, որտեղ հարցաքննվել է տեղի դատախազությունում կապված 2018-ից մինչև 2030 թվականի Աշխարհի առաջնությունների խաղերի հեռարձակումների իրավունքներն անօրինական ճանապարհով ձեռք բերելու գործի հետ:

Շվեյցարիա եմ ժամանել, որ տամ իմ բացատրությունները: Պատասխանել եմ դատախազի տված հարցերին, թաքցնելու ոչինչ չունեմ: Միշտ հասանելի եմ շվեյցարական դատախազության համար, եթե կրկին ցանկություն ունենան ինձ տեսնել: Հանգիստ եկել եմ, հանգիստ հեռանում եմ,- ասել է Ալ-Խելիֆին:

Հիշեցնենք, որ BeIN Media Group-ը, որի գլխավոր տնօրեն Նասեր Ալ-Խելիֆին է, ձեռք է բերել աշխարհի առաջնությունների խաղերը հեռարձակելու իրավունքները ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի մասնակցությամբ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ալ-Խելաիֆին Վալկեի համար որպես կաշառք 7 միլիոն եվրո արժողությամբ վիլլա է գնել աշխարհի առաջնությունների խաղերի հեռարձակումների իրավունքները ձեռք բերելու համար:

Նախորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. «Սևամորթ խաղացողների դեմ խտրականություն կա»’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» չի դառնա «արաբական»’