‘Շվեյցարացիները դեմ են ներգաղթի սահմանափակմանը’

1032

Կիրակի Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե՝ ներգաղթը սահմանափակելու հարցով: Նախնական տվյալներով՝ քվերակության մասնակիցների ավելի քան 74 %-ը դեմ է արտահայտվել ներգաղթի սահմանափակմանը, հաղորդել են շվեյցարական լրատվամիջոցները:

Եթե շվեյցարացիները «կողմ» քվեարկեին, ապա կառավարությունը ստիպված էր լինելու երկրում ներգաղթը տարեկան 80 հազարից նվազեցնել մինչև 16 հազար մարդ, ինչը կկազմեր բնակչության ընդհանուր թվի 0,2 %-ը:

Հանրաքվեի նախաձեռնողները պնդում են, որ այդ միջոցառումը կնվազեցներ շրջակա միջավայրի դեմ ուղղված սպառնալիքը: Հակառակորդների կարծիքով՝ այդ նախաձեռնությունը բացասաբար կանդրադառնար երկրի տնտեսության վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Գործարար-պատգամավորները բնակչությանը «լավություն են անում»’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց ԱԺ դիմաց. Եվրաինտեգրացիայի կողմնակիցները Հայաստանում մեծամասնություն չեն կազմում (տեսանյութ)’