‘Շտապ. Ադրբեջանական ԶՈՒ-ն ԼՂՀ մարտական ուղղաթիռ է խոցել (լրացված)’

3516

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: 

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Ադրբեջանական զլմները հայտնում են, որ ուղղաթիռը ընկել է ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում: 

Սա ամենալուրջ միջադեպն է ռազմական ավիացիայի հետ կապված՝ զինադադարի պայմանագրի կնքումից ի վեր:

16:38

Որոշ տեղեկություններով, ուղղաթիռի խոցումից զոհվել է երեք մարդ: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

20։30

Որոշ լրատվամիջոցներում հայտնվել են ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները՝ հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Նրանից զատ, ուղղաթիռի անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Հիշատակված սպաների ճակատագրերը դեռևս անհայտ է։

Նախորդ հոդվածը‘Եռյակը պատրաստվում է Համաժողովրդական շարժման Կենտրոնական շտաբ և քաղխորհուրդ կազմավորել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը մտադիր է զարգացնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը’