‘Շտապ. Դեկտեմբերի 10-ն Եռյակը հանրահավաք-երթ կանցկացնի. Տեսանյութ ‘

3442

Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրվան նվիրված ավանդական երթը, որը 2009 թվականից ի վեր անցկացնում է Հայ ազգային Կոնգրեսը, այս տարի անցկացնելու է խորհրդարանական Եռյակը: Այդ մասին այսօր ԱԺ-ում կայացած Եռյակի հերթական հանդիպումից հետո հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Դեկտեմբերի 10-ին, ժամը 13-ին Եռյակի ներկայացուցիչները կհավաքվեն Ազատության հրապարակում, կհնչեն ելույթներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ինչպես նաև Եռյակի ընդհանուր անելիքների մասին, ապա, նրա խոսքով, տեղի կունենա հզոր երթ: Հարցին, թե արդյո՞ք նախատեսված է նաև կուսակցությունների ղեկավարների մասնակցությունը, Զուրաբյանը պատասխանեց, թե  այս պահին դեռ տեղեկություն չկա:

Հարցին էլ, թե արդյո՞ք դա այս տարվա վերջին հրապարակային միջոցառումը կլինի, Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե երթից առաջ կամ դրանից հետո ինչ զարգացումներ կարող են լինել: Նա նշեց նաեւ, որ Եռյակը քննարկում է մարզերում հանրահավաքներ անցկացնելու հարցը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. 12 կետերի հետ կապված իշխանությունների հետ որևէ բանակցություն անիմաստ է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի նախագիծը բանկերի լոբբինգի արդյունք է ‘