‘Շտապ. Խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկուսի մասունքները տարհանվել են’

2831

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության:

ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Նախորդ հոդվածը‘ Գազի պայթյուն Լոնդոնի հյուրանոցում. տուժել է 14 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ճանապարհներին ձյուն է տեղում, դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ճանապարհը’