‘Ո՞րն է «Արսենալի» խնդիրների պատճառը’

2508

«Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչ Ստյուարտ Պիրսը կարծիք է հայտնել լոնդոնյան «Արսենալի» խնդիրների մասին։ Կիրակի օրը մայրաքաղաքային ակումբը պարտվեց «Լիվերպուլին» 0-4։
Անգլիայի հավաքականի նախկին խաղացողը գտնում է, որ Կանոնիրների գլխավոր խնդիրը մոտիվացիայի բացակայությունն է։
«Շատ խաղացողներ դուրս են եկել վերահսկողությունից։ Այնպիսի տպավորություն է, թե նրանք շատ հիասթափված են։ Իմ կարծիքով սա է «Արսենալի» գլխավոր խնդիրը։ Պետք չէ պատճառները փնտրել տրանսֆերային շուկայում։ Դա կապ չունի։
Ինչ նկատի ունեմ։ Մինչև հիմա լիդերները չեն վճռել իրենց ապագայի հարցը։ Կհեռանա՞ն, թե կմնան։ Ոչ ոք չգիտի։
Խաղացողները պետք է ոգեշնչման աղբյուր գտնեն, որպեսզի պայքարեն 1-ին քառյակում տեղի համար։ «Արսենալի» պես ակումբը պետք է թոփ-քառյակում լինի։ Իսկ ես շատ հարցեր ունեմ թիմի խաղի վերաբերյալ»,- հայտարարել է Պիրսը։
Նախկին մարզիչը չշրջանցեց նաև Սանչեսի իրավիճակը, ով մինչև հիմա չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Չիլիացին վաղուց է դարձել թիմի լիդերը, բայց, ինչպես պնդում են ԶԼՄ-ները, հարձակվողը վաղուց է ուզում տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» կամ էլ ՊՍԺ։
«Սանչեսը հայտնվեց դաշտում, բայց իմ կարծիքով այդ պահին նա այլ բանի մասին էր մտածում։ Նա շատ հարցեր ունի։ Նա չգիտի, թե ինչ ուղղությամբ է ընթանում ակումբը, իսկ դա շատ կարևոր է։ Իմ կարծիքով նա չի երկարաձգի պայմանագիրը և կհեռանա։ Չգիտեմ՝ կհեռանա՞ այս ամառ, բայց ակնհայտ է, որ դա մեծ կորուստ կլինի»,- հավելել է մասնագետը։

Նախորդ հոդվածը‘«Մեսսին չի հեռանա «Բարսելոնայից…»’
Հաջորդ հոդվածը‘Արդա Թուրանը կարող է տեղափոխվել «Մոնակո»’