‘«Ոսկե գնդակի» ապագան՝ պայծառատեսների գուշակությամբ’

1194

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն այս տարի չեն ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Այս մասին հաղորդում է Sport առցանց պարբերականը։ Կայքը փոխանցում է, որ նման կանխատեսում են արել աստղագուշակ Խեսուս Գաբրիելը, խաղաթղթերով գուշակություն անող Տարո Մարիա դել Մար Տորտը, պայծառատեսներ Ռոսանան և Էլվիրա Ֆրեյրեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել էր, որ «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին, քանի որ թիմը հաղթել է Աշխարհի առաջնությունում։ Պլատինիի խոսքերը վրդովմունք էին առաջացրել Մադրիդի «Ռեալում»։

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը հարգանքով է ընդունում խոցված ուղղաթիռի հարցում ՀՀ ՊՆ հետեւողականությունը’