‘Ոստիկանապետն էլ է «գողական գնում». Մամուլ’

1964

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևանի քաղաքի Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գագիկ Ամիրջանյանը: Փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է մեր կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը:

«ՉԻ»-ն գրում է, որ շատ հուզիչ որոշում է: Միայն հարց է առաջանում՝ ինչու՞ Վ.Գասպարյանն անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում գործ չի հարուցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Աշոտ Պապայանի նկատմամբ: Չէ որ հենց նա է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, իսկ դրա համար ՀՀ օրենսգիրքն անգամ ազատազրկում է ենթադրում: Փոխոստիկանապետին աշխատանքից ազատելը ամենևին էլ չի ենթադրում, որ հանցանք գործած անձնավորությունը պատժվում է:  Տեսանյութը կա, վկաներ կան, անգամ քաղաքապետարանի աշխատակիցն է կայքի լրագրողի հետ զրույցում խոստովանել, որ ինքը գիտի, թե ով է ծեծել լրագրողին: Եվ այս պարագայում փոխանակ գործ հարուցվի ՀՀԿ-ական մականունավորի նկատմամբ , աշխատանքից ազատվում է փոխոստիկանապետը: Ստացվում է գողական մտածողության դեմ պայքարող ոստիկանապետն առանց աչքը թարթելու պատժում է «օրենքի մարդուն» միայն այն բանի համար, որ պահպանի «գողական խուժանի» անձեռնմխելիությունը: 

Նախորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Vox populi-ի սոցհարցման արդյունքների անպիտանության մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստներին ծեծել են Արագածոտնի մարզպետի կողմնակիցները. Մամուլ’