‘Ոստիկաններն արդեն հարսանիք են սպասարկում’

1759

Երեկ, ժամը 16.30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանները փակել էին Երևանի քաղաքապետարանին հարող փողոցները` արգելակելով երթևեկությունը: Խցանման մեջ հայտնված վարորդները մի քանի րոպե շարունակ համբերատար սպասում էին` ենթադրելով, որ շուտով կհայտնվի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ավտոշարասյունը:Սակայն մեծ էր նրանց զարմանքը, երբ ոստիկանների բացած ճանապարհով եկավ ու անցավ նորապսակների ճերմակ ավտոմեքենան, իսկ այնուհետև` նրանց ուղեկցող «ջիպ»-երի կորտեժը: Մեքենաների «գոլդ» համարանիշերից դժվար չէր կռահել, որ մեծահարուստների զավակներն էին պատրաստվում մի բարձի ծերանալ, իսկ նրանց հայրիկներն ապահովել էին կանաչ ճանապարհը` ոստիկանության օգնությամբ: «Սրանք արդեն սկսել են հարսանիք սպասարկել»,- հիսթափությամբ նկատեց սպասող վարորդներից մեկը: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. Մի օր էլ կհասնեն Օպերայի շենքին ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» սայթաքեց, «Ռեալը»` հաղթեց. Տեսանյութ’