‘Ոստիկանությունը «հրճվում» էր Պռոշյանում շարունակ ձգվող լարվածությամբ ու մատը մատին չէր խփում. Մամուլ’

1435

Երեկ առավոտյան, ժամը 10-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրգործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Ըստ ոստիկանության հաղորդագրության ձերբակալվել են Արթուր և Արայիկ Պետրոսյանները, որոնք «Հայկական ժամանակի» ունեցած տեղեկություններով եղբայրներ են:

«Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, ձերբակալվել է 4 անձ: Երեկ «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ ոստիկանությունը նախորդ օրվա երեկոյի դրությամբ սպանության բացահայտման ոչ մի «զացեպկա» չունի, և որ ձերբակալվածներ չկան: Սրան ի պատասխան՝ երեկ ոստիկանությունը հանդես է եկել վեպի չափանիշներին համապատասխան պարզաբանմամբ և «ՀԺ»-ին մեղադրել, թե իբր թերթն այդ առթիվ «չի թաքցնում հրճվանքը»:

«Կթողնենք սա առանց մեկնաբանության, ընդամենը կնշենք, թե ինչպես էր ՀՀ ոստիկանությունը «հրճվում» այդ գյուղում տարիներ շարունակ ձգվող լարվածությամբ ու մատը մատին չէր խփում»,- գրում է «ՀԺ»-ն:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են զբոսաշրջիկներին գայթակղում սուրբ քաղաքում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպանված գյուղապետը՝ իրավապահների ուշադրության կենտրոնու՞մ էր. Մամուլ’