‘ Ովքե՞ր են տարվա լավագույն հարձակվողները’

919

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է այն հարձակվողների անունները, ովքեր հավակնում են ընդգրկվելու 2014 թվականի արդյունքներով տարվա խորհրդանշական հավաքականում:

ՖԻՖԱ-ի ցանկում ընդգրկվել են` Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Գարեթ Բեյլը («Ռեալ», Ուելս), Քարիմ Բենզեման («Ռեալ», Ֆրանսիա), Դիեգո Կոստան («Չելսի», Իսպանիա), Քրիստիանո Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիա), Զլատան Իբրահիմովիչը («Պարի Սեն Ժերմեն», Շվեդիա), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», Լեհաստան), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինա), Թոմաս Մյուլերը («Բավարիա», Գերմանիա), Նեյմարը («Բարսելոնա», Բրազիլիա), Մարկո Ռոյսը («Բորուսսիա Դորտմունդ», Գերմանիա), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա», Ֆրանսիա), Արիեն Ռոբենը («Բավարիա», Ֆրանսիա), Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Լուիս Սուարեսը («Բարսելոնա», Ուրուգվայ):

Ավելի վաղ հրապարակվել էին թեկնածու դարպասապահների, պաշտպանների և կիսապաշտպանների ցանկերը, իսկ թե ինչպիսին կլինի տարվա խորհրդանշական հավաքականը պարզ կլինի 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք «Ոսկո Գնդակ» -ի մրցանակաբաշխության ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Ժամանակ առ ժամանակ՝տեղումներ’