‘Ովքե՞ր են 2014թ. լավագույն կիսապաշտպանների հավակնորդները’

998

ՖԻՖԱ-ն ու Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիան (FIFPro) հրապարակել է կիսապաշտպանների անունները, որոնք հավակնում են լինել տարվա խորհրդանշական հավաքականում:

Թիմում լինելու են 4 պաշտպաններ, 3-ական կիսապաշտպաններ ու դարպասապահ: Քվեարկությանը մասնակցելու են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ամբողջ աշխարհից: Հավակնորդների թվում են՝ Խաբի Ալոնսոն ու Բաստիան Շվայնշտայգերը («Բավարիա»), Անխել դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սեսկ Ֆաբրեգասն ու Էդեն Ազարը («Չելսի»), Չավին ու Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսն ու Խամես Ռոդրիգեսը («Ռեալ»), Մեսութ Օզիլը («Արսենալ»), Անդրեա Պիրլոն, Պոլ Պոգբան ու Արթուրո Վիդալը («Յուվենթուս»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Յունայթեդ»):

Նախորդ հոդվածը‘«Չելսի» տեղափոխության մասին լուրերը Մեսսին հերքել է’
Հաջորդ հոդվածը‘Սունդուկյանի թատրոնի վերանորոգման վարկը շատ կասկածելի պայմաններ ունի’