‘Որոշ ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց’

1089

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում: Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին երկկողմանի մերկասառույց է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու մերկասառույց է. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։
Անվտանգ երթևեկությունն ապահվելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Այս պահին տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով:
ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը  խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘ Սերխիո Ագուերոյի գոլը հաղթական էր «Մանչեսթր Սիթիի» համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք ՃՏՊ-ներ՝ ուժեղ ձյան և մերկասառույցի հետևանքով’