‘Որոշ ճանապարհների առկա է մերկասառույց’

965

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Մարտունու տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ ԱԻ նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում և Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘«Քրիսթալ Փելաս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Լիվերպուլ»-ին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խոցված ուղղաթիռի օդաչուները կհուղարկավորվեն նոյեմբերի 25-ին Եռաբլուրում’