‘ՈՒԵՖԱ-ի նախագահը աջակցում է տրանսֆերային պատուհանի ժամկետի կրճատման նախաձեռնությանը’

2045

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ չէ, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը տրանսֆերային պատուհանը արդեն փակ լինի.

«Տեղյակ եմ, որ Եվրոպայում հիմա լուրջ քննարկումներ են ծավալվում տրանսֆերային պատուհանի ժամկետի կրճատման առնչությամբ, մենք ուշադրությամբ հետևում ենք դրան: 

Իմ կարծիքով՝ ճիշտ չէ, երբ ֆուտբոլիստը մրցաշրջանը սկսում է մեկ թիմում, իսկ տրանսֆերային պատուհանի ավարտից հետո արդեն այլ թիմում է:

Արդեն երկար ժամանակ է անորոշություն է տիրում: Ես հետևողականորեն կարող եմ ասել, որ միգուցե տրանսֆերային պատուհանը շատ երկար է բաց մնում, և ես աջակցում եմ դրա կրճատման նախաձեռնությանը»,- The Times-ը:

Հիշեցնենք, որ այս գաղափարը առաջարկել են ԱՊԼ-ի մարզիչները: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն էլ առաջարկել է չեղարկել ձմեռային տրանսֆերային պատուհանը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Իզգոյի կրկեսը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի գավաթ. 1/32 եզրափակչի առաջին պարտիայում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց’