ՈՒԵՖԱ-ն Բելգիա — Շվեդիա ընդհատված խաղում արձանագրել է 1-1 հաշիվը

277

Բրյուսելում ահաբեկչության պատճառով ընդհատված, Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի հերթական տուրի Բելգիա — Շվեդիա հանդիպումը չի շարունակվի։ 

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ վերջնական արդյունք է հաշվարկվել 1:1 հաշիվը, որը լուսատախտակին էր հանդիպման դադարեցման պահին՝ խաղի ընդմիջմանը:

Հիշեցնենք, որ խաղի ընթացքում հայտնի էր դարձել քաղաքի կենտրոնում հանդիպման մեկնարկից մոտ մեկուկես ժամ առաջ տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի արդյունքում Շվեդիայի հավաքականի երկու երկրպագու սպանվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։ 

Առաջին խաղակեսից հետո հայտարարվեց, որ խաղը չի շարունակվի։ 

Բելգիացիներն այս խաղից առաջ էլ ապահովել էին Եվրո-2024-ի ուղեգիրը, իսկ շվեդները կորցրել էին ուղեգիր նվաճելու հնարավորությունը:

Ավելի վաղ Բելգիայի հավաքականի ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստ են այս հանդիպումը չշարունակելուն ու ոչ-ոքիով բավարարվելուն:

Նախորդ հոդվածըԺոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ «Ռեալ»
Հաջորդ հոդվածըԱՀԿ․ Տարեսկզբից խոլերայի բռնկումներ են արձանագրվել ավելի քան 30 երկրներում