‘Ուժեղ երկրաշարժ Մեքսիկայում’

2615

Ութ մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ: Լատինական Ամերիկայի մի քանի երկրների վրա կարող է ցունամի գրոհել, նախազգուշացնում են սեյսմոլոգները:

Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ:

«Ցունամիի երեք մետրանոց ալիքներ են կուտակվում Մեքսիկայի ափերին»,- France-Presse գործակալությունը փոխանցել է ցունամիի նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնի հաղորդագրությունը: Փոթորկի ալիքները կարող են հասնել նաև Արգենտինային, Գվատեմալային, Էլ-Սալվադորին և տարածաշրջանի մյուս երկրներին, բայց դրանք ավելի թույլ կլինեն, քան Մեքսիկայում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումների գրաֆիկ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Չենք թողնում, էլի, խեղճ պաշտոնյաները հանգիստ ապրեն’