‘Ուիլշերը հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում’

1482

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հնարավոր է տեղափոխվի «Միլան», հայտնում է «Calciomercato»-ն:

Սպասվում է, որ ակումբը մոտակա օրերս կհանդիպի ֆուտբոլիստի գործակալի հետ: Հունիսի 29-ին ֆուտբոլիստը դառնալու է ազատ գործակալ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրանից հետո պատրաստվում է լքել «Արսենալը» և արդեն իսկ խոսել է նորանշանակ մարզիչ Ունայ Էմերիի հետ:

Ուիլշերն «Արսենալի» համակարգում է արդեն 17 տարի: Նրանով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ֆեներբախչեն» և «Էվերթոնը»

Նախորդ հոդվածը‘Le Buteur. Այս շաբաթ Մահրեզը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռեալը» նոր դարպասապահ ունի’