Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի միջադեպը

366

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը չի մեկնաբանել արտակարգ պատահարը Ղրիմի կամրջի վրա։ Հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը ուկրաինական լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ միայն մեջբերել է այդ գերատեսչության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքը, որը կամուրջն անվանել է «ավելորդ կառույց»։

Ղրիմի կամրջի վրա ևս մի ահաբեկչական գործողություն տեղի էր ունեցել 2022 թ․ հոկտեմբերի 8-ին, ինչի հետևանքով զոհվել էր չորս մարդ, քանդվել էր կամրջի ավտոճանապարհային հատվածի երկու սյունամեջ, իսկ երկաթգծի մի հատվածում բռնկվել էին վառելիքի ցիստեռնները։

 Ռուսաստանի ԱԴԾ-ում հայտնել էին, որ ահաբեկչական գործողությունը կազմակերպել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը և դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Քննչական կոմիտեն պարզել էր հանցագործությունն անմիջականորեն կատարող 12 մարդու։ Բուդանովը հեռակա կարգով կալանավորվել էր Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՔԿ․ Ղրիմի կամրջի վրա հարձակումը կազմակերպել է Ուկրաինան
Հաջորդ հոդվածըՄԱԿ ՄԻԽ նախկին փորձագետ․ ՆԱՏՕ-ն հանցավոր կազմակերպություն է