‘Ուկրաինայում այսօր՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, լռության օր է’

1094

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ուկրաինայում լռության օր է՝ վերջին դադարը Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններից առաջ: Ընտրությունների արդյունքում որոշվելու է ոչ միայն խորհրդարանի, այլև, փաստորեն, կառավարության կազմը:

Սոցիոլոգների տվյալներով՝ քվեարկության օրվանից երեք օր առաջ դեռևս ընտրողների 20-30 %-ը վերջնականապես չէր կողմնորոշվել՝ կգնա՞ ընտրության, և ո՞ւմ կտա իր ձայնը:

Օրենսդրության համաձայն՝ ուղիղ կեսգիշերին ուժի մեջ է մտել ցանկացած քարոզչության արգելքը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ նախընտրական տեսահոլովակների, հեռուստաբանավեճերի և ընտրողների հետ հանդիպումների ցուցադրումը:

Քարոզչության ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ պաշտոնական տվյալների համաձայն՝ այս քարոզարշավը «ամենակեղտոտներից» էր: Ինչպես ընտրություններից երեք օր առաջ տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, իշխանությունները 227 քրեական գործ են հարուցել քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ:   Ընդ որում՝ խախտողների մեծ մասը՝ 60 %-ը, ինքնառաջադրված թեկնածուներն են, որոնք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով: Փոխանցում է ТАСС-ը:                    

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» Մադրիդ-«Բարսելոնա». Էլ կլասիկո. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի ընթերցողները ԱԺ աշխատակազմին խնդրում են քյաբաբանոց բացելու թույլտվություն տալ’