Ուկրաինայում կալանել են Ռուսաստանի և Բելառուսի գրեթե 2 մլրդ դոլար ակտիվներ

300

Ուկրաինայի իշխանությունները կալանել և բռնագրավել են ռուսաստանյան և բելառուսական գրեթե 2 մլրդ դոլարի ակտիվներ։ Դրանց միջոցով ֆինանսավորում են ռազմական ծախսերը, տեղեկացրել է Ուկրաինայի կառավարության նախարար Օլեգ Նեմչինովը։

Որոշ ակտիվներ փոխանցվում են ուկրաինական բանակին և ուժային կառույցներին, մի մասը՝ պետական ունեցվածքի Ֆոնդին, հաղորդել է Նեմչինովը՝ հավելելով, որ այնպիսի ակտիվներ, ինչպես բիովառելիքը և ամիակն են, վաճառվում են աճուրդով, իսկ ստացված միջոցները ներդրվում են պարտատոմսերում, որոնց հաշվին ֆինանսավորվում են ռազմական ծախսերը։

2022 թ․ մարտի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի և նրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր բռնագրավման սկզբունքների մասին։ 2022 թ․ ապրիլին գերագույն ռադան ընդունեց օրինագիծ, որը հեշտացնում էր Ռուսաստանի այն քաղաքացիների ակտիվների բռնագրավումը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ Այն ժամանակ վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ Ուկրաինայում կազգայնացվի ռուսաստանյան ողջ ունեցվածքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ ԱՄՆ-ը դժվար թե միջամտի Նիգերի դեպքերին
Հաջորդ հոդվածըԱնհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել․ ԱԱԾ