‘Ուկրաինան, ԵՄ-ն և ԱՄՆ-ը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները Լուգանսկում և Դոնեցկում ‘

931

Լուգանսկում և Դոնեցկում հայտարարել են ընտրությունների բարեհաջող անցկացման մասին, որոնց ընթացքում երկու դեպքում էլ հաղթել են ինքնահռչակ հանրապետությունների գործող ղեկավարները՝ Իգոր Պլոտնիցկին և Ալեքսանդր Զախարչենկոն:

Կիևը և անջատականները փոխադարձաբար մեղադրում են միմյանց ընտրությունների անցկացման ժամկետների ու պայմանների վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այն մասին, որ ընտրությունները պայմանավորվածությունների «լրջագույն խախտում են հանդիսանում», հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Եվրամիությունը և ԱՄՆ-ը չեն ճանաչել Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունների արդյունքները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել տարածաշրջանում «իշխանությունը զավթելու փաստով»:

Հակառակ կարծիք ունեն Մոսկվայում. ռուսաստանյան ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարգում է «հարավ-արևելքի բնակիչների կամարտահայտությունը», փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Էստոնիան ԱՄՆ-ին է հանձնել կիբեռհանցագործության մեջ կասկածվող անձին’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի նոր նախագահի անունը հայտնի կդառնա ընտրությունների երկրորդ փուլում’