‘Ուկրաինացի նավաստիների կալանքի ժամկետը երկարացրել են’

1020

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երկարացրել է անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների կալանքի ժամկետը:

Քսանչորս մարդ կալանքի տակ կմնա մինչև հուլիսի վերջը, իսկ հետաքննության ժամկետը նշանակվել է օգոստոսի վերջին:

Երեքշաբթի Կիևը դիմել  է Ծովային իրավունքի միջազգային դատարան՝ պահանջելով ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ:

Ուկրաինացի 24 նավաստիներին մեղադրում են Ռուսաստանի սահմանի ապօրինի հատման մեջ: Պաշտպանական կողմը պնդում է, որ նրանց գործողություններն օրինական են եղել, իսկ ամբաստանյալներին հարկավոր է ճանաչել քաղբանտարկյալներ:

«Ռուսաստանն իրավունք չունի Կերչի նեղուցը դիտարկել որպես իր տարածքային ջրերը: Նեղուցների վերաբերյալ միջազգային իրավունքի համաձայն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ պայմանագրերով՝ Ռուսաստանը պարտավոր էր ուկրաինական նավերին այդ նեղուցում տեղաշարժվելու ազատություն տալ»,- կարծում է նավաստիների պաշտպանական կողմը:

Կիևը հայտարարում է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտել է միջազգային և երկկողմ պայմանագրերը, որոնք ձևական առումով շարունակում են գործել նաև 2014 թվականից հետո:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն խուզարկում է Միհրան Պողոսյանի առանձնատունն ու գրասենյակը’