Ունաի Էմերին կարիերայում առաջին անգամ հաղթեց Խոսեպ Գվարդիոլային

223

Իսպանացի Ունաի Էմերին մարզչական կարիերայում առաջին անգամ հաղթեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Աստոն Վիլան» 1:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»։

Էմերիի եւ Գվարդիոլայի գլխավորած թիմերը հանդիպել են 14 անգամ։ Այդ հանդիպումներից 10-ում Էմերին գլխավորել է իսպանական «Վալենսիան», Գվարդիոլան՝ կատալոնական «Բարսելոնան»։

Երկու խաղում էլ Էմերին գլխավորել է «Արսենալը», երկում խաղում էլ՝ «Աստոն Վիլան»։

Նախքան այս հանդիպումը Գվարդիոլան տարել էր 9 հաղթանակ, 4 խաղ էլ ավարտվել էր ոչ ոքի։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Պուտինի և Ռաիսիի  բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում
Հաջորդ հոդվածըԲրյանսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ