‘Ուսանողները դադարեցրել են հացադուլն ու դասադուլը. Անցում կլոր սեղանի ‘

3062

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո այսօր հայտարարել է, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը եւ անցնում կլոր սեղան ձեւաչափով քննարկումների։

«Մենք փորձում ենք հնարավորինս լինել կոնստրուկտիվ։ Այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ սա հնարավոր տարբերակներից լավագույնն է, եւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեզ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը եւ պատրաստվել կլոր սեղանին։ Ինչ կլինի կլոր սեղանից հետո՝ կլինի կլոր սեղանից հետո»,- հանդիպումից հետո հայտարարել է Պետրոսյանը։

Իր հերթին Շարմազանովն էլ նշել է. «Տղաներն առաջարկում են կլոր սեղան, մենք պատրաստ ենք իրականացնել կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը՝ եւ՛ մեր տղաների կողմից առաջարկված գիտնականները, եւ՛ դասախոսները ներկա են լինելու։ Քննարկելու ենք կրթության հանձնաժողովում, կլինեն կլոր սեղան լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե՛ տարկետման խնդիրը, թե՛ ուսանողության խնդիրները, թե՛ կրթության խնդիրը, բազում խնդիրներ։ Այդ ամենը լինելու է հրապարակային։ 

Նախորդ հոդվածը‘Չարաշահումներ ՊՆ բնակարանային ծրագրում․ 5 անձի առաջադրվել է մեղադրանք’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանի վարչապետը կրկին հայտարարել է, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում’