‘Չավիի թիմը հաղթել է Քաթարի առաջնությունում’

1047

Քաթարի առաջնության 21-րդ տուրում «Ալ-Սադ»-ը 7:2 գերխոշոր հաշվով հաղթել է «Ալ-Ահլի»-ին ու նվաճել չեմպիոնական տիտղոսը:

Հիշեցնենք, որ 2015 թվականից այստեղ է հանդես գալիս «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի էրնանդեսն, ում համար սա առաջին տիղոսն է քաթարական թիմի կազմում:

Ավելի վաղ 39-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին խաղակոշիկները կկախի մեխից:

Իսպանացին «կապտանռնագույններ»-ի կազմում հանդես է եկել 1998-2015թթ.:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ վճարել Դե Խեային’
Հաջորդ հոդվածը‘Մաքգրեգոր-Նուրմագոմեդով լեզվակռիվը նոր շարունակություն է ստանում…’